Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով նիստը, որի ընթացքում դատական մարմինը քննում է նրա կալանքը երկարաձգելու հարցը։
Նիստի ընթացքում Երևանում հանրային բողոքի ակցիա է կազմակերպվել Սամվել Կարապետյանի աջակիցների կողմից։ Նրանք քաղաքի տարբեր, առավել տեսանելի վայրերում տեղադրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին» խորհրդանշական պաստառներ՝ իրենց դիրքորոշումը հստակ արտահայտելու համար։