Իրանի հնարավոր ցամաքային պատասխանները Իրաքի տարածքում

Ամերիկյան զինվորականների լրացուցիչ մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք ցույց է տալիս, որ ներկայիս իրավիճակը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ-ի և Իսրայելի սկզբնական ծրագրերից։

Իրանական կողմում փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում հնարավոր ռազմական պատասխանների տարբեր սցենարներ։

Մեկ հնարավոր ուղղությունն Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումն ու դրանց գրավումն է։

Մյուս ուղղությունը Իրաքի քրդական ինքնավարության տարածքում գտնվող հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումն է։